Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

Իսրայելին չի հաջողվել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունները. #ForeignAffairs

231
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 17:55
Իսրայելին չի հաջողվել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունները. #ForeignAffairs

Գազայի հատվածում իսրայելական ռազմագործողության նպատակները չեն իրականացվել: Նման կարծիք է հայտնել Foreign Affairs ամսագրի հոդվածագիրը։

Հեղինակի գնահատմամբ՝ արմատականները պահպանել են իրենց ռազմական և քաղաքական ներուժը՝ չնայած հսկայական քանակի զոհերին ինչպես զինյալների, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում։

«Հասարակության դժգոհությունն աճում է Իսրայելում Նեթանյահուի քաղաքականության պատճառով․ նրանք մտավախություն ունեն, որ հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագիրն ապագայում ՀԱՄԱՍ-ին կարող է թույլ տալ գոյատևել և արագ վերականգնել վերահսկողությունը Գազայի վրա»,- ասվում է հոդվածում:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է 2023թ․ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո։

Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել անկլավում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացման և առևանգվածներին ազատելու համար։