«Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը»․ Ալիև
378
Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 16:30
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: «Հայաստանն առաջ քաշեց, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն առանց Ադրբեջանի ընդամենը թղթի կտոր է։ Եթե իսկապես ցանկանում եք իրականացնել այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, իսկ մեր պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա»,- ասել է Ալիևը։ Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշել է. «Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը: Մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել տեղաշարժ»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
