«ԱՄՆ-ն լիովին հանձնառու է ապահովելու Իսրայելի պաշտպանությունը»․ Փենթագոն
636
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 15:44
![]() ԱՄՆ կառավարությունը նախատեսում է Իսրայելին տրամադրել այն ամենն, ինչ անհրաժեշտ է պաշտպանվելու համար։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթը։ «Նախագահ Թրամփի ղեկավարությամբ Միացյալ Նահանգները լիովին հանձնառու է ապահովելու, որ Իսրայելն ունենա իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ հնարավորությունները»,- ասվում է Փենթագոնի հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը հաստատել էր, որ չեղարկել է Իսրայելին մոտ 907 կգ (2000 ֆունտ) ռումբերի փոխանցման արգելքը, որը սահմանել էր Ջո Բայդենի վարչակազմը։ Թրամփը պարզաբանել էր, որ ռումբերը «երկար ժամանակ եղել են պահեստներում, իսրայելական կողմը վճարել էր դրանց դիմաց և երկար է սպասել առաքմանը»։ |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36