«Սիրիայում 2007-ին պեղումների ընթացքում բացվել է հայերի եղբայրական գերեզման». Միքայել Բադալյան
Ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն (ալ-Հասաքա) քաղաքում՝ Թել Ֆահրիյա հնավայրում, 2007թ-ի ամռանը իրականացվեց դատահնագիտական արտաշիրիմում։ Արդյունքում բացվեց մի եղբայրական գերեզման, որտեղ, ըստ երևույթին, գտնվում էին հայերի աճյունների մասունքները, ովքեր մահացել էին մոտակա համակենտրոնացված ճամբարում՝ օսմանյան պաշտոնյաների կողմից հարկադիր տեղահանություններից հետո։ Այս մասունքների դատաբժշկական վերլուծության նպատակը գերեզմանում թաղվածների կենսաբանական նկարագրեր ստանալն էր: Արտաշիրիմման են ենթարկվել առնվազն 80 տարբեր տարիքային և սեռային դասակարգմամբ անձինք՝ պահպանված տարբեր կմախքային վիճակներով։ Եզրակացությունները տվեցին հետաքրքիր արդյունքներ, որոշ հաստատված պատմական ակնարկներ՝ միևնույն ժամանակ առաջ բերելով մի շարք բաց հարցեր: Ենթադրվում է, որ սա Հայոց ցեղասպանության հետազոտության մեջ իրականացված առաջին դատահնագիտական և մարդաբանական աշխատանքն է: 2009թ-ին Ռոքսանա Ֆերլլինիի և Ալեքսանդրա Մ․ Քրոֆտի կողմից նշանավոր Journal of Human Rights ամսագրում հրատարակվել է հոդված՝ նվիրված այս ուսումնասիրությանը»: Աղբյուրը` Միքայել Բադալյան |
«Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն, ովքեր լսել են փաշաևին և գոնե չեն հեռացել». Սուրեն Ներսիսյան (լուսանկար)
38Երեկ, 23:54Կոլումբիան հետ է ուղարկել ներգաղթյալներ վերադարձնող ամերիկյան ինքնաթիռները
70Երեկ, 23:38«Եթե Նիկոլը ժխտում ա Ցեղասպանությունը, Ֆրանսիա այցի ժամանակ կարո՞ղ ա ձերբակալեն». Նարեկ Մարգարյան
50Երեկ, 23:24«2018-ին զգուշացրել եմ՝ եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմելուն, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
60Երեկ, 22:48«Ես՝ որպես Հայոց Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, պահանջում եմ քրեականացնել դրա ժխտումը». Էդուարդ Աբրահամյան
61Երեկ, 22:36Պաղեստինը մերժում է Գազայի բնակիչների բռնի տեղահանման գաղափարը
106Երեկ, 22:20