Պաղեստինը մերժում է Գազայի բնակիչների բռնի տեղահանման գաղափարը
![]() Պաղեստինի ղեկավարությունը կտրականապես մերժում է ցանկացած ծրագիր կամ նախագիծ, որն ուղղված է պաղեստինցի ժողովրդին Գազայի հատվածից տեղահանելուն: Այս մասին ասվում է Պաղեստինի նախագահի վարչակազմի կոմյունիկեում։ «Պաղեստինի նախագահությունը կտրականապես մերժում և դատապարտում է ցանկացած ծրագիր կամ նախագիծ, որն ուղղված է պաղեստինցի ժողովրդին Գազայի հատվածից տեղահանելուն, ինչը կարմիր գծերի կոպտագույն խախտում է, որին մենք հետևողականորեն դեմ ենք եղել»,- ասվում է հայտարարության տեքստում: «Մենք ընդգծում ենք, որ Պաղեստինի ժողովուրդը երբեք չի լքի իր հողը կամ իր սուրբ վայրերը, և թույլ չենք տա 1948 և 1967 թվականների աղետի (Ալ-Նակբա) կրկնությունը: Մեր ժողովուրդը կմնա անդրդվելի և չի լքի իր հայրենիքը»,- ընդգծվում է փաստաթղթում: Պաղեստինցիները «Ալ-Նակբա» են կոչում 1948 թվականի մայիսի 14-ին Իսրայել պետության հռչակմանը հաջորդած իրադարձությունները, որոնք առաջացրել են պաղեստինցիների զանգվածային արտաքսում իրենց հողերից։ Բացի այդ, Իսրայելը գրավեց Արևելյան Երուսաղեմը, Արևմտյան ափը և Գազայի հատվածը 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո: |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
