«Թուրքական հեռուստաընկերությունը ցույց է տվել իրենց պատկերացրած զանգեզուրյան միջանցքը»․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիայի հեռուստաընկերություններից մեկը կրկին ինչ-որ քարտեզ է հրապարակել, որտեղ ցույց են տվել, այսպես ասած, իրենց պատկերացրած զանգեզուրյան միջանցքը, որն ացնում է Հայաստան-Իրան սահմանով։ Քարտեզը բավականին անորակ է, պարզորոշ չի երևում, թե կոնկրետ ինչպես են անցկացրել գիծը։ Սակայն թուրքական քարոզչամեքենան կարողանում է մանիպուլացնել, տրամադրություններ ստեղծել այս տեսակ կեղծիքով, ավելին, նույն հեռուստաընկերության մեկնաբանը Իրանին առաջարկում է, որ օգտվի այդ ճանապարհից, որն ավելի կարճ է դեպի Եվրոպա մուտքի համար։ Մեկնաբանի այս առաջարկն էլ այնպես է արվում, որ առաջին հայացքից թվում է, թե պաշտոնական Թուրքիան է անում առաջարկը․․․ Մի խոսքով, մենք գտնվում ենք շատ ուժեղ քարոզչական հարձակման տակ, դրա համար նաև հորդորում եմ բոլորին, անկախ քաղաքական պատկանելիությունից, թուրքական, ադրբեջանական քարոզչամեքենայի նարատիվները չբերեն մեր դաշտ իր բոլոր հնարավոր հետևանքները կանխելու համար»: Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան |
«Թուրքական ժխտողականության մեթոդաբանական ուղեցույցի մեկնարկը տրվել է 2008-2009-ին». Արմեն Այվազյան
5004:06«ՀՀ-ն չպետք է միջամտի Աբխազիայում տեղի ունեցողին». Լևոն Սարդարյան
7503:06«Իշխանությունները չեն թողնում, որ արցախահայերի իրավունքները պաշտպանեն միջազգային գործընկերները». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
7201:30«Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, հերթով կաներ այն ամենը, ինչ կատարվում է». Սևակ Հակոբյան
7500:54«Տարածաշրջանի այլ երկրներում հանրային տրանսպորտի արժեքի զգալի մասը հարկատուների հաշվին է». Դանիել Իոաննիսյան
8100:30«Արդարացումները, թե «մենք չենք ուրանում Հայոց ցեղասպանությունը», կեղծ են». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
84Երեկ, 23:54