Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
![]() Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում Ադրբեջանի վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտոնական որոշ շրջանակներից, ապատեղեկատվական հաղորդագրությունների և նյութերի հրապարակումը թյուրիմացություն է առաջացրել, ինչը հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։ «Հայտնի են «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարի նախաքննության արդյունքները, աշխատանքներ են տարվում հետաքննությունն ավարտելու ուղղությամբ, և ռուսական կողմից ավիաաղետի հետ կապված մեր ակնկալիքները բացահայտ ասվել են։ Ինչ վերաբերում է «Ռուսական տան» մասին տեղական մամուլում տեղ գտած տեղեկատվությանը, ապա ընդգծվել է, որ դա պաշտոնական դիրքորոշում չէ, որ Ադրբեջանի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա և պետք է իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
