«Ուղևորատոմսի գնագոյացման մեջ նիկոլն ու խառնամբոխը 150 դրամի մարժ են ունեցել». Սարո Սարոյան
![]() Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի տգետ խառնամբոխը, բացի կատարյալ տգետ լինելուց, նաև կատարյալ ցինիկ ու անպատասխանատու է։ Տրանսպորտի ուղեվարձը նախ բարձրացնում են՝ հասցնելով 300 դրամի, ապա ժողովրդի բարձրացրած ալիքից վախենալով՝ իջեցնում 150 դրամի։ Մկան ուղեղով պաթոլոգիկ ինքնահավան քաղաքապետիկն այդ կապակցությամբ վերամբարձ տոնով միայն փորձում է բացատրել, թե լսել են մարդկանց բողոքներն ու քննադատությունները ու այդ պատճառով իջեցրել գինը։ Նման բացատրություն տալով՝ նա, սակայն, ցինիկաբար լռում է ամենակարևոր հարցում․ այդ ինչպե՞ս եղավ, որ այն իրավիճակում, երբ ուղետոմսը բարձրացնում էին 300%-ով, դա բացատրում էին ավտոպարկի վրա կատարած ծախսերով, հարմարավետ ենթակառուցվածքների անհրաժեշտությամբ և այլն։ Սակայն, պարզվում է հնարավոր էր 50%-ով բարձրացնել ուղեվարձը, և դա որևէ կապ չունենա ինքնարժեքի հետ։ Հարց է ծագում՝ 150 դրամի տարբերությունը ո՞ւմ համար էր նախատեսված։ Ուղևորատոմսի գնագոյացման մեջ, պարզվում է, նիկոլն ու խառնամբոխը 150 դրամի մարժ են ունեցել։ Երևի մտածում են նախկինների կոռումպացվածությանը պետք է անգամներով անցնեն, այլապես իրենց քիչ է մնացել, հիմա ինչ քերեն, դա է մնալու, քանզի շուտով իրենք չքանալու են։ Աղբյուրը` Սարո Սարոյան |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
