Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ.

«Սահմանազատման անվան տակ Տավուշում հողեր են հանձնելու». Ոսկան Սարգսյան

81
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 14:00
«Սահմանազատման անվան տակ Տավուշում հողեր են հանձնելու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նշաններ կան, որ սահմանազատման անվան տակ առաջիկայում Տավուշում հողեր են հանձնելու
Հունվարի 27-ից մինչև փետրվարի 10-ին Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գտնվելու է արձակուրդում։ Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ Կիրանցի հողերը սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնելու գործում ակտիվ մասնակցություն ունեցած, այդ առթիվ Կիրանցի բնակիչներին հետ վեճերի մեջ մտած Հայկ Ղալումյանը ցանկանում է հողերի հերթական հանձնման ժամանակ գտնվել արձակուրդում, որ հետո արդարանա, որ այդ գործին մասնակից չի եղել։ Ո՞վ է ձմռան կեսին կես ամսով արձակուրդ գնում։ Հունվարի 24-ի երեկոյան Նոյեմբերյանի Բարեկամավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է սակրավորների Էջմիածնի ստորաբաժանման զինծառայողներից մեկը, նրա ոտնաթաթը պոկվել է։ Այդ մասին ՀՀ ՊՆ-ն մինչ այժմ հաղորդագրություն չի տարածել։ Սակրավորը Նոյեմբերյանի սահմանագոտում ի՞նչ աշխատանքներ էր կատարում, որ վիրավորվել է։ Երևանում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված աղմուկը կարող է ուշադրություն շեղող լինել Տավուշում սահմանազատման անվան տակ նոր հողեր հանձնելու գործընթացից»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան