«Հայտարարագիրը դարձնելու են քաղաքական ահաբեկման գործիք»․ Նաիրի Սարգսյան
«Ֆիզիկական անձինք շատ դժվարությամբ կարող են ինքնուրույն լրացնել հայտարարագրերը և բնականաբար նրանք ծառայություն մատուցող ընկերությունների օգնությանն են դիմելու»,- ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։ «Տարբերություն չկա՝ անձի բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե՞ հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության ինչ-որ աշխատակից։ Չեք կարող իմանալ, թե այդ բանկային գաղտնիքը որտեղ կարող է օգտագործվել։ Հետևաբար կոչ եմ անում բանկային գաղտնիքը որևէ մեկին չտրամադրել»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ բոլորին անխտիր հարկելու պատճառը պետական բյուջեի եկամուտների թերակատարումն է։ «Այս հայտարարագիրը դարձնելու են քաղաքական ահաբեկման գործիք։ Տիրապետելով մարդկանց բանկային գաղտնիքին՝ շանտաժի են ենթարկելու և իրենց կամքն են թելադրելու»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ պատրաստ է բանավիճել Փաշինյանի և ոլորտի պատասխանատուների հետ։ |
«Ազատի կացարանի վրա տեղի է ունեցել դիվերսիա, կիրառվել է «Շմել»». Մանախ (տեսանյութ)
7501:24«Նիկոլ Փաշինյանը խոսեց հոգեներգործուն դեղերի մասին, որ եթե իր դեմ ցուցմունք տան, ասի՝ դեղի տակ են». Մանախ (տեսանյութ)
7401:06«Կվերականգնենք Հայոց բանակի ավանդույթներն ու հաղթական շքերթը». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
7500:48Իսրայելն սկսել է ռուսական զենք մատակարարել Ուկրաինային. OSINTdefender
16700:20ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կազատվեն ՀՀ էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան վճարից
7800:12«1994-ին ՌԴ-ին միջուկային զենք փոխանցելու որոշումը հիմարություն էր». Զելենսկի (տեսանյութ)
126Երեկ, 23:37