ԲԴԽ շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել
212
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 13:24
![]() Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կորյունի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել են հեղուկ գազի բալոնի փականը, ձևախախտվել ավտոմեքենայի բեռնախցիկը, դռները և կոտրվել ապակիները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
