Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ.

«Ունե՞նք ամփոփ աշխատություն, թե ՀՀ կառավարություններն ինչպիսի դիրքորոշում են որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում»․ Թաթուլ Հակոբյան

132
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 17:18
«Ունե՞նք ամփոփ աշխատություն, թե ՀՀ կառավարություններն ինչպիսի դիրքորոշում են որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես չեմ սիրում, երբ միանում եմ բոլորի քննարկման թեմային, քանի որ նման մթնոլորտը թույլ չի տալիս սթափ, բանական, չեզոք միտք հայտնել:
Ես բոլորովին այլ բան եմ ուզում հիմա գրել:
Մենք ունե՞նք գոնե մեկ ամփոփ աշխատություն, թե 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունից հետո Հայաստանի կառավարությունները ինչպիսի դիրքորոշում են որդեգրել այդ հարցում:
Ես այստեղ շատ չեմ ուզում ծավալվել, քանի որ մի հոդված եմ պատրաստում այս թեմայով: Պարզապես ուզում եմ բաժանել, թե Հայոց ցեղասպանության հարցում ինչպիսի դիրքորոշումներ են ունեցել ՀՀ կառավարություններն ու ղեկավարները:
Ահա այդ բաժանումները.
ա/ Հովհաննես Քաջազնունու և Ալեքսանդր Խատիսյանի կառավարություն,
բ/ Ալեքսանդր Խատիսյանի կառավարություն,
գ/ Համո Օհանջանյանի կառավարություն,
դ/ Սիմոն Վրացյանի կառավարություն,
ե/ Հայ բոլշևիկների՝ Խորհրդային Հայաստանի քաղաքականություն,
զ/ Մինչև Երկրորդ աշխարհամարտ Խորհրդային Հայաստանի ղեկավարության քաղաքականություն,
է/ Երկրորդ աշխարհամարտից մինչև 1960-ական թթ սկիզբ Խորհրդային Հայաստանի ղեկավարության քաղաքականություն,
ը/ Ազգային զարթոնքի շրջանի Խորհրդային Հայաստանի ղեկավարության քաղաքականություն,
թ/ 1980-ական թթ վերջերի Խորհրդային Հայաստանի կառավարության քաղաքականություն,
ժ/ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն,
ի/ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն,
լ/ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության քաղաքականություն,
խ/ Նիկոլ Փաշինյանի՝ մինչև 2020 թվականի քաղաքականություն,
ծ/ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՂԵՏԻՑ ՈՒ ԱՐՀԱՎԻՐՔԻՑ հետո քաղաքականություն:
Ինչպես տեսնում եք՝ շատ են տարբերությունները:
Ու ավելի ուշագրավ են մանրամասները: Մի օրինակ, այն ժամանակ, երբ Սփյուռքի մի մեծ հատված դաշնակցած ԱՄՆ-ի ու նրա փոքր եղբայրների հետ գործում էր ընդդեմ Խորհրդային Միության, այդ ժամանակի մամուլը բոլորովին այլ կերպ է անդրադարձել կամ չի անդրադարձել Հայոց ցեղասպանությանը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան