Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.

«Լուկաշենկոն Հայաստանի վարչապետի PR թեկնածու է». Հակոբ Բադալյան

116
Այսօր, 02:06
«Լուկաշենկոն Հայաստանի վարչապետի PR թեկնածու է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Գործնականում, Լուկաշենկոն դարձյալ հասավ Հայաստանի վարչապետին օժանդակության, ներքին դաշտում հանրային տրամադրվածության և տեղեկատվական բավականին անբարենպաստ ֆոնին:
Ինչպես առիթ եմ ունեցել նկարագրելու որոշ ժամանակ առաջ, Լուկաշենկոն, թերևս, Հայաստանի վարչապետի PR արտահաստիքային թեկնածու է:
Ակնառու է, որ Լուկաշենկոն մեզանում այնքան վարկաբեկված և հակակրանք առաջացնող կերպար է, անգամ այսպես ասենք «ոչ հակառուսական» տրամաբանության դաշտի զգալի մասում, որ նրա հայտարարությունները Փաշինյանի հասցեին ուղղակի, թե անուղղակի ունեն ավելի շատ հակառակ էֆեկտ:
Չգիտեմ, Լուկաշենկոյին դա հետաքրքրու՞մ է, թե՞ ոչ՝ ինքն ունի իր խնդիրներն ու մղումները:
Բայց կա հետաքրքիր մի «օրինաչափություն»՝ նրա հայտարարությունները Փաշինյանի հասցեին, «ուշ ուշշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք «ճիշտ ժամանակին»», ինչպես կասեր դասականը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան