«Ալեն Սիմոնյանը թող հաշվետվություն տա՝ շքեղ ծնունդի ծախսերը ո՞նց է արել»․ Հովիկ Աղազարյան
«Ազգային ժողովում Հակոբ Ասլանյանի և իմ նկատմամբ «իգնոր» անելու քաղաքականություն է տարվում։ Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը չի հասկանում՝ ինչ մարմնի ղեկավար է, և ես իմ խոսքում նշեցի, որ եթե պետք լինի իրեն էլ կբացատրեմ, ինչպես որ Քյարամյանին բացատրեցի, որ ԱԺ-ն իր թաղը չէ, և ինքն ԱԺ նախագահ է ու պարտավոր է հետևել կանոնակարգին, ոչ թե իր սիրելիներին, մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանին առանց հերթագրվելու ձայն տա, և իր թիմի պատգամավորներին չպետք է բաժանի «մերոնց-ձերոնցի»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Ինչքան ուժ ունեն, ուզում են մեզ հարվածել, որպեսզի վարչապետի աչքին իրենց բարձրացնեն ու իրենց մանր-մունր ժուլիկությունները թաքցնեն։ Բայց որքան էլ մեզ հարվածեն, ավելի ենք ուժեղանալու»,- նշեց Աղազարյանը՝ պարզաբանելով, որ ժուլիկություն է, օրինակ, այն, որ Ալեն Սիմոնյանը շքեղ ծնունդ էր նշել։ «Թող ֆինանսական հաշվետվություն տա՝ օրենքի հետ համապատասխանո՞ւմ է, թե ոչ։ Թե՞ վարչապետը չի՞ նկատում, թող չնկատի, ավելի վատ վարչապետի համար․․․ Օրենք ունենք, որ նվերները չեն կարող այսքան գումարից ավելի լինել, նա չէր կարող շատ շքեղ նվերներ ստանալ, որ ծախսերը փակեր, ծախսերը ո՞նց է արել, հուսով եմ՝ նվերները օրենքի սահմաններում են տվել։ ՊՎԾ-ն թող գնա ստուգի։ Թե՞ մեր օլիգարխները լավն են, մեր թալանչիները լավն են, բարի են, ովքեր մեր թալանչիները չեն, նրանց «խփենք», պարզ է, որ այդպես արդյունքի չես կարող հասնել»,- ընդգծեց պատգամավորը։ «Եթե օրենք ես ընդունում, որ չի կարելի ծխել աշխատասենյակում, ու Ալեն Սիմոնյանի աչքի առաջ բոլորը ծխում են իրենց աշխատասենյակում, ես թքել եմ այդ օրենքի վրա։ Մարդ պիտի առաջինն իրենից սկսի, եթե իրենից չի սկսում, մնացածը կեղծ է ու պատեհապաշտություն․․․ Այդ օրենքի ընդունելու իմաստը որն է՝ «թշնամիներին» օրենք, յուրայիններին ամեն ի՞նչ»,- հավելեց Աղազարյանը։ |
Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
912:38Քոնգրեսում Թրամփին վերընտրվելու հնարավորություն տվող բանաձև է ներկայացվել
3412:26«Այ սենց ճամփորդում են մեր հաշվին, ծիծաղեցնում տարբեր երկրների չինովնիկների». Հայկ Սահակյան (տեսանյութ)
2812:18Քննարկվում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին հարցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3311:54«Աշխարհում աճում է միջուկային տերությունների բախման վտանգը»․ Շոյգու
7510:56«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»․ Թրամփ
7510:44