Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով
Գործարար Կարեն Հակոբյան պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել․ «Տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով։ Վահե Դոլմազյանն իր կայացրած դատական ակտով որևէ կերպ չի պատճառաբանել ո՛չ կալանքի երկարաձգման անհրաժեշտությունը և ոչ էլ՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհնարինությունը։ Վահե Դոլզմազյանն ընդհանրապես չի անդրադարձել շուրջ 7 ժամ տևած դատական նիստով և նախօրոք ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ պաշտպանական կողմի արտահայտած իրավական և փաստական հիմնավորումներին։ Փոխարենը, դատարանը շարադրել է Կարեն Հակոբյանի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականության մասին խիստ վերացական ու կարծրատիպային ենթադրություններ, որոնք և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և՛ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով բավարար չեն կալանքի երկարաձգման որոշում կայացնելու համար (սա արդեն թվով 2-րդ երկարաձգման որոշումն էր)։ Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում ուղիղ արձանագրված է, որ կանխավարկածը միշտ պետք է գործի հօգուտ անձի ազատ արձակման, իսկ երկարաձգված կալանքի պայմաններում այն հաղթահարելը պահանջում է ծանրակշիռ փաստեր, իսկ Կարեն Հակոբյանի դեպքում դրանք ի սպառ բացակայում են: Աղբյուրը` Վարազդատ Հարությունյան |
ԱՄՆ-ում սառեցվել է անձնագրերում սեռը փոխելու գործընթացը․ #Guardian
4711:43«538 ներգաղթյալ է ձերբակալվել»․ Սպիտակ տուն
6311:26«2022-ին մեր խմբագրություն էին ներխուժել 6-7 հոգի, որոնցից երկուսը՝ զինված». Բորիս Մուրազի (տեսանյութ)
4011:18«Դատարանը դատական նիստին թույլ չէր տվել հրապարակել այս տեսանյութը». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
4111:00«Զարհուրելի բան եմ պատմելու». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
5110:18Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ
4409:54