Գևորգ Ալթունյանի գործը դատարան է հանձնվել
ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ՝ Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ ՊՆ պաշտոնատար անձ հանդիսացած Ալթունյանը Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի օժանդակությամբ 2019, 2020 և 2021 թվականներին Պաշտպանության նախարարության և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրերի գնման գործընթացների շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, հաշիվ-վավերագրեր և ակտեր: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին վատնվել է 106 միլիոն 300 հազար դրամ: Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գ.Ա.-ի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 38-314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքի դրդչությունը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը), Ս.Ա.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Պ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: 2025 թվականի հունվարի 23-ին վերոնշյալ անձանց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Մեղադրյալների նկատմամբ գույքային հայց է հարուցվել դատարան՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով»: Աղբյուրը` ՀՀ Գլխավոր դատախազություն |
ԱՄՆ-ում սառեցվել է անձնագրերում սեռը փոխելու գործընթացը․ #Guardian
4711:43«538 ներգաղթյալ է ձերբակալվել»․ Սպիտակ տուն
6311:26«2022-ին մեր խմբագրություն էին ներխուժել 6-7 հոգի, որոնցից երկուսը՝ զինված». Բորիս Մուրազի (տեսանյութ)
4011:18«Դատարանը դատական նիստին թույլ չէր տվել հրապարակել այս տեսանյութը». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
4111:00«Զարհուրելի բան եմ պատմելու». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
5110:18Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ
4409:54