Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ.

««Դուք ֆիզիկական ուժ գործադրո՞ղ ոստիկան եք»․ «Եթե պետք է լինում, այո»»․ փաստաբան-ոստիկան երկխոսություն

83
Երեկ, 20:06
««Դուք ֆիզիկական ուժ գործադրո՞ղ ոստիկան եք»․ «Եթե պետք է լինում, այո»»․ փաստաբան-ոստիկան երկխոսություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր՝ հունվարի 24-ին, շարունակվեց Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով հերթական դատական նիստը, որը նախագահում է Կարեն Ֆարխոյանը։

Գործով տուժող ճանաչված ոստիկանության աշխատակից Հրաչ Խաչատրյանի հարցաքննության ժամանակ նրան հարցեր էր ուղղում Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով փաստաբանի հարցին՝ դուք ֆիզիկական ուժ գործադրո՞ղ ոստիկան եք, Խաչատրյանը պատասխանեց․ «Եթե պետք է լինում, այո»։

«Դուք հատուկ պատրաստություններ անցե՞լ եք բանակցություններ վարելու և համոզելու հմտությունների վերաբերյալ»,- փաստաբանի այս հարցին ի պատասխան՝ Խաչատրյանը խոստովանեց՝ ոչ։

««Դուք ֆիզիկական ուժ գործադրո՞ղ ոստիկան եք»․ «Եթե պետք է լինում, այո»»․ փաստաբան-ոստիկան երկխոսություն