«Փաշինյանը պետք է հեռանար այն պահին, երբ հայտարարեց, որ ԲԴԽ նախագահին հորդորել է հրաժարական տալ»․ Հովիկ Աղազարյան
«Արդեն 7-8 տարի է՝ ինքը իշխանության գլուխ ա․ յուրաքանչյուր իշխանություն մարդուն լճացնում ա, էն նախնական կերպարից վեր ա ածվում ուրիշ կերպարի»,- «24Նյուզ»-ի ի հետ զրույցում ընդգծեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը։ Նրա դիտարկմամբ՝ պատահական չէ, որ, օրինակ, ԱՄՆ-ում 2 անգամից ավել չեն կարող նախագահ ընտրվել։ «Դեմոկրատիան ապացուցել է, որ մարդը բոլոր դեպքերում՝ անձնական կապեր, ընկերական կապեր, ալեն սիմոնյաններ, հովիկ աղազարյաններ, մեկը, մյուսը բերում են և այդ մարդուն դնում են ինչ-որ կապանքների մեջ, ինչքան էլ ուզենա ազատվել, այս կապանքներից այն կապանքների մեջ է ընկնում, հետևաբար տրամաբանական է, որ արդեն ինքը իշխանությունից հեռանա, այդ հանգամանքներով պայմանավորված, այդ գիծը մեզ մոտ այսօր կա, և մեք կամբողջականացնենք այդ գիծը համաժողովի ժամանակ և մեր տեսակետը կհայտնենք»,- նշեց պատգամավորը։ Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հաջողե՞լ է՝ որպես վարչապետ, Աղազարյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ ինքը հաջողել է մինչև այն դեպքը, երբ որ ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ինքն է հորդորել, որպեսզի հրաժարական տա։ Այդ պահից սկսած՝ ինքը պետք է հեռանար»։ |
Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
912:38Քոնգրեսում Թրամփին վերընտրվելու հնարավորություն տվող բանաձև է ներկայացվել
3412:26«Այ սենց ճամփորդում են մեր հաշվին, ծիծաղեցնում տարբեր երկրների չինովնիկների». Հայկ Սահակյան (տեսանյութ)
2812:18Քննարկվում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին հարցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3311:54«Աշխարհում աճում է միջուկային տերությունների բախման վտանգը»․ Շոյգու
7510:56«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»․ Թրամփ
7510:44