Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 06 ապրիլի, 2025 թ.

Քոնգրեսում Թրամփին վերընտրվելու հնարավորություն տվող բանաձև է ներկայացվել

899
Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ., 12:26
Քոնգրեսում Թրամփին վերընտրվելու հնարավորություն տվող բանաձև է ներկայացվել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները ներկայացրել են բանաձև, որը նախագահ Թրամփին թույլ կտա վերընտրվել երրորդ ժամկետով: Նախաձեռնությունը, որի հեղինակը հանրապետական ​​Էնդի Օգլզն է, առաջարկում է փոփոխել ԱՄՆ Սահմանադրությունը և պաշտոնավարման հնարավոր ժամկետների թիվը հասցնել երեքի, եթե թեկնածուն երկու ժամկետ անընդմեջ նախագահի պաշտոնը չի զբաղեցրել։

Նման միջոցի ընդունումը Թրամփին թույլ կտա վերընտրվել 2028-ին: «Մենք պետք է նախագահ Թրամփին անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրենք Բայդենի վարչակազմի աղետալի ընթացքը փոխելու համար»,- ասվում է Օգլզի հայտարարության մեջ: