Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել

220
Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ., 23:12
Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել

Թուրքիայի Քոնիա նահանգում չորս հարկանի բնակելի շենք է փլուզվել։

Լրատվամիջոցները հայտնում են, որ փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել երկու հոգու, նրանք ողջ են։

Քոնիայի նահանգապետ Իբրահիմ Աքընը հայտնել է, որ փնտրում են ևս հինգին։
Շենքի փլուզման պատճառները պարզվում են։