Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ.

«Եվրոպայում գրկները բաց մեր խոպանչուն են սպասում, Պուտինն է խանգարո՞ւմ»․ Սևակ Հակոբյան

71
Երեկ, 21:18
«Եվրոպայում գրկները բաց մեր խոպանչուն են սպասում, Պուտինն է խանգարո՞ւմ»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ․ ««Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած»․
Մեկը ճամփեքին ձուկ էր ծախում, Նիկոլը դարձրեց դեպուտատ, մեկը Ռուսաստանում հեռախոսի չխոլ էր ծախում, Նիկոլը դարձրեց դեպուտատ, մեկը Յանդեքս էր քշում, Նիկոլը դարձրեց մարզպետ, մեկը Ռուսաստան շինարարություն էր անում, Նիկոլը բերեց, դարձրեց դեպուտատ, հետո ասաց՝ մանդատդ դիր, չդրեց, գլխին սարքին-խայտառակեցին․ էն մյուսն էլ Ռուսաստան շինարարություն էր անում, Նիկոլը բերեց դրեց մարզպետ, հիմա քաղաքապետ է, մեկը բենզալցակայանում զապրավկա արվող ավտոների շուշեքն էր մաքրում, Նիկոլը դարձրեց քաղաքապետ, մի քանի հոգի դպրոցն ավարտել էին, անգամ համալսարան չէին ընդունվել, դարձրեց դեպուտատ, մի քանի հոգի, որ դպրոցն ավարտելուց հետո ոչ մի բան չէին արել, դարձրեց փոխնախարար․ էն մեկը, որ Թուրքիայում դիսերտացիա էր գրում, դարձրեց փոխնախարար, էն մեկը, որ թուրքի ագենտ էր աշխատում, դարձրեց նախարար։ Հերթով սաղին չթվարկեմ, գրեթե բոլորով այ էս մակարդակ ունեցողներն են, այ էդպես Հայաստանը իրենց համար որպես խոպան են դիտարկում։
Թե բա՝ որ Ռուսաստանը դեպորտ արեց մեր քաղաքացի խոպանչիներին, մենք էլ կուղարկենք Եվրամիություն։ Ո՞նց ես անելու, որ էդպես մեծ-մեծ խոսում ես։ Իրենք չեն հասկանում, ու իրենց չհասկացածը փոխանցում են մարդկանց՝ հեյ, Նորատուսի բնակիչ, հենց սկսեցին բանակցություններ, անմիջապես վիզաները կհեշտացնեն, ու ձեր համագյուղացի ՔՊ-ական դեպուտատը կօգնի, որ Մագնիտագորսկից տեղափոխվեք Բեռլին։ Մի՛ խաբեք մարդկանց ու մի՛ անլրջացրեք էս ձեր ինչը, որ սկսել եք։
Պատգամավորի ասածը, սակայն, հիմարություն է ոչ միայն էդ տեսանկյունից։ Ասում է՝ մտնենք ԵՄ, թող մեր ժողովուրդը հաց վաստակելու համար գնա ԵՄ, Ռուսաստան չգնա։ Այ մի հատ հարց տամ, էդ 2018 թվականի հեղափոխությունը ինչի՞ մասին էր, դու ինչի՞ ես եկել իշխանության․ էն որ դու քո համար ձուկ էիր ծախում, Նիկոլը եկավ բարձր պաշտոն տվեց, ժողովրդին ի՞նչ խոստացաք․ խոստացաք, որ Հայաստան են ներգաղթելու միլիոնավոր հայեր, նրա մասին էր, որ սաղ Հայաստանում աշխատանք կունենան՝ արժանապատիվ, չեն գնա խոպան, հիմա ասում ես՝ մեր քաղաքացիները Ռուսաստանում կոպեկներով աշխատում են, որ ընտանիք պահեն, թող գնան ԵՄ երկրներում աշխատե՞ն, իբր Եվրոպայում գրկները բաց մեր խոպանչուն են սպասում, Պուտինն է խանգարո՞ւմ։
2018-ին որ եկել էիք, իրոք էդ տարի քչերը խոպան գնացին, մի քանիսն էլ հետ եկան, ձեր խոստումներից․ ասում էիք հեսա աշխատատեղեր, գործարաններ, բարձր աշխատավարձ, թալանն էլ մանանայի պես երկնքից թափվելու է գլխներիդ․ մարդիկ չհրկիզվող պահարաններ էին առնում տեխնիկայի խանութներից, որ թալանից բերած փողերը բաժանեք, սեյֆերում պահեն․ ամիսներ անց տեսան սաղ սուտ եք ասել, գլուխներն առած փախան երկրից․ մեկ տարում 71 հազար մարդ է երկրից անվերադարձ գնացել․ միայն մեկ տարում։ Մարդկանց բարեկեցություն ես խոստացել, հիմա ասում ես՝ նոր երկրների հետ կապեր կհաստատենք, որ խոպանչիները ոչ թե ռուբլի առնեն, այլ եվրո։ Նախորդ տարի Հայաստանը դիվանագիտական կապեր է հատատել Պաղեստինի հետ, հանի ուղարկի Պաղեստին խոպանչիներին, մինչև մի 40 տարի բանակցելուց հետո ԵՄ մտնեք բալքի․ էն տարի էլ Բոտսվանայի հետ էիք կապեր հաստատել, խոպանչիներին տեղափոխի Աֆրիկա։ Այ սենց պրիմիտիվ մարդիկ են, այ սենց խելքով էլ իբր կառավարում են, դրա համար էս 6 տարվա մեջ կորցրեցինք, այն ինչ ձեռք էինք բերել վերջին 30 տարվա մեջ, հաղթանակներից սկսած, 18-20 տարեկան մի եքա սերունդ կործանելով՝ վերջացրած»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան