ԱՄՆ-ում սառեցվել է անձնագրերում սեռը փոխելու գործընթացը․ #Guardian
998
Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ., 11:43
![]() ԱՄՆ պետդեպարտամենտը սառեցրել է անձնագրերում սեռը փոխելու և սեռի սյունակում «X» նշանով անձնագրեր տրամադրելու գործընթացը, հայտնում է Guardian-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի իր աշխատակազմին հանձնարարել է կիրառել պաշտոնական փաստաթղթերի նոր ուղեցույցները: «Միացյալ Նահանգների քաղաքականությունն այն է, որ անհատի սեռը փոփոխության ենթակա չէ»,- ասվում է Ռուբիոյի նամակում: Ռուբիոն նաև կարգադրել է, որ պաշտոնական բոլոր փաստաթղթերում օգտագործվի «սեռ», այլ ոչ թե «գենդեր» բառը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության ժամանակ հայտարարել էր, որ վարելու է այնպիսի քաղաքականություն, որով իր երկիրը կճանաչի միայն երկու սեռ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
