«ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքը կբխի ողջ աշխարհի շահերից»․ Պեսկով
608
Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ., 15:19
![]() Ողջ աշխարհը շահագրգռված է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության հասնեն միջուկային զինաթափման հարցի շուրջ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ամերիկյան նոր վարչակազմի հետ նման համաձայնագրի հեռանկարների մասին հարցին։ «Ողջ աշխարհի և մեր երկրների ժողովուրդների շահերից ելնելով, իհարկե, մենք շահագրգռված ենք բանակցային գործընթացը շուտափույթ սկսելու հարցում, մենք նախկինում էլ խոսել ենք սրա մասին, ուստի գնդակը գտնվում է ամերիկյան կողմում, որը դադարեցրել է առարկայական բոլոր շփումները մեր երկրի հետ»,- նշել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ աջակցում է միջուկային զինանոցների կրճատմանը և «միանգամայն հնարավոր» է համարում հասնել դրանց կրճատմանը ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
