Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ.

«Եթե վարչապետը զանգի ԵՄ ղեկավարին, ասի՝ լավ կլիներ ՀՀ-ն ԵՄ անդամ լիներ. դա մեկնա՞րկ է». Էլինար Վարդանյան

67
Այսօր, 14:06
«Եթե վարչապետը զանգի ԵՄ ղեկավարին, ասի՝ լավ կլիներ ՀՀ-ն ԵՄ անդամ լիներ. դա մեկնա՞րկ է». Էլինար Վարդանյան

«Ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության մեկնարկը տրված է: Վաղը վարչապետը զանգահարում է ԵՄ ղեկավարին, ասում է՝ այս ինչ լավ բան ա Եվրոպական Միությունը, ինչքան լավ կլիներ՝ Հայաստանը լիներ ԵՄ անդամ. դա որպես մեկնարկ կարո՞ղ ենք դիտարկել, թե՞ ոչ»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին:

Զեյնալյանը պատասխանեց, որ դա էլ մեկնարկի էլեմենտ է, «իսկ թե ինչպես է դրսևորվել, որքան է գոհացնում, ժամանակի ընթացքում մոնիթորինգ կանենք և կգնահատենք»:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» հարցի շուրջ քննարկումները․ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։

«Եթե վարչապետը զանգի ԵՄ ղեկավարին, ասի՝ լավ կլիներ ՀՀ-ն ԵՄ անդամ լիներ. դա մեկնա՞րկ է». Էլինար Վարդանյան