Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ.

«Եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը կօգտագործվի նաև սոցիալական աջակցության ծրագրերի իրագործման համար»․ Օրի Ալավերդյան

64
Երեկ, 17:48
«Եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը կօգտագործվի նաև սոցիալական աջակցության ծրագրերի իրագործման համար»․ Օրի Ալավերդյան

Ի՞նչ խնդիր է իրականում լուծում համընդհանուր եկամտի հայտարարագիրը։ Այս հարցի շուրջ էր այսօր քննարկում կազմակերպվել «Մեդիա կենտրոն»-ում։
Հիշեցնենք, որ ավելի քան 700 հազար մարդ մինչև մայիսի 1-ը պետք է ներկայացնի հայտարարագիր՝ մանրամասնելով վերջին մեկ տարվա ընթացքում իրենց հաշիվներին մուտքագրված գումարի չափը։
ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը, ներկայացնելով հայտարարագրման նպատակը, ասաց․ «Հայտարարագրման համակարգի ներդրման առաջնային նպատակը ՀՀ քաղաքացիների եկամուտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հավաքելու հնարավորությունների, մեխանիզմների ստեղծումն է, որը պետք է օգտագործվի հետագայում նաև պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի իրագործման, դրանց թիրախայնությունն ապահովելու համար։ Պետությունն ուզում է հասկանալ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչպիսի եկամտային պորտֆել ունեն: Թերևս սա է պատճառը, որ հայտարարագրման համակարգի մասնակից են այն քաղաքացիները, որոնք համարվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, որոնք տարվա մեծ մասը բնակվում են ՀՀ-ում: Դրանք այն մարդիկ են, որոնք հետագայում հասցեատեր են լինելու պետական աջակցության ծրագրերին»,- ասաց Օրի Ալավերդյանը:

«Ի՞նչ խնդիր է իրականում լուծում համընդհանուր եկամտի հայտարարագիրը» թեմայով քննարկում