«Հայտարարագրման համակարգի ներդրումն իր նպատակին չի ծառայի»․ Էլեն Մանասերյան
![]() «Քաղաքացիների համոզմամբ, այս ամենն արվում է, որ հետո տուգանքի ենթարկվեն: Բայց նաև այս ամեն ինչի պատճառն այն է, որ քաղաքացիներին չէին պատրաստել այս ամենին»,- Մեդիա կենտրոնում կայացած «Ի՞նչ խնդիր է իրականում լուծում համընդհանուր եկամտի հայտարարագիրը» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ «Նորմալ է և արդարացի է քաղաքացիների բողոքը, որովհետև դաշտը դատարկ է, դրա համար լցվեց ապատեղեկատվությամբ: Իրազեկվածության բացը բերում է ցայտնոտի: Սա լրացուցիչ բեռ է աշխատող մարդու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք բազմաթիվ աշխատող աղքատներ: Մարդը պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն, ինչի համար պետք է վճարի 3000 դրամ, պիտի անպայման բջջային հեռախոսի մեջ համակարգն ակտիվացնելու համար քարտը փոխի, որն արժի մոտավորապես 500 դրամ, հետո կրկին պետք է վճարի այլ գումարներ: Անկախ նրանից, թե դա 1000 դրամ է, թե՝ 10000 դրամ, աշխատողի համար լրացուցիչ բեռ է: Մարդը չէր նախատեսել իր ծախսերի մեջ այդ 1000 կամ 3000 դրամը: Հաջորդը՝ մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր պարզապես չեն տիրապետում այդ բազային գիտելիքներին: Հիմա արդեն գովազդներ կան հաշվապահական ծառայությունների, որոնք 15000 դրամի դիմաց առաջարկում են հայտարարագրել քո եկամուտները: Այսինքն, մենք ցանկացած աշխատողի վրա լրացուցիչ բեռ ենք դնում»: Էլեն Մանասերյանի կարծիքով հայտարարագրման համակարգի ներդրումն իր նպատակին չի ծառայի։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
