Թրամփն իր կյանքը փրկած անվտանգության աշխատակցին Գաղտնի ծառայության պետ է նշանակել
![]() ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալ Շոն Քուրանը, ով իր ծառայությամբ աչքի էր ընկել 2024թ․ հուլիսին Թրամփի դեմ մահափորձի ժամանակ, նշանակվել է Գաղտնի ծառայության պետի պաշտոնում։ Այս մասին նախագահ Թրամփը գրել է Truth Social-ում։ «Նա ապացուցեց իր խիզախությունը, երբ վտանգի ենթարկելով սեփական կյանքը, օգնեց ինձ փրկվելու մարդասպանի գնդակից Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում: Վստահ եմ, որ Շոնը Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունն ավելի ուժեղ կդարձնի, քան երբևէ»,- գրել է Թրամփը։ Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Բաթլերում՝ 2024 թվականի հուլիսի 13-ին, երբ քաղաքական գործիչը ելույթ էր ունենում քարոզարշավի ժամանակ։ Թրամփի աջ ականջը վնասվել է, նրա երկու կողմնակիցները վիրավորվել են, մեկը՝ մահացել։ Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր, ում սպանել էին Գաղտնի ծառայության գործակալները։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
