Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

«Հերթական խայտառակությունը». Կարեն Հեքիմյան

82
Այսօր, 02:12
«Հերթական խայտառակությունը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատկերացրեք՝ ինչ-որ բժշկական կենտրոնում, ինչ-որ անալիզներ եք հանձնում և վերջում Ձեզ է տրամադրվում միայն (բացառապես) անալիզը վերցնող բժշկի եզրակացությունը: Իսկ անալիզի բուն տվյալները չեն տրամադրվում: Ինչո՞ւ: Եզրակացություն գրող բժիշկն ասում է, որ անալիզի տվյալները չեն տրամադրվում, որպեսզի դրանք հասանելի չլինեն այլ բժշկական կենտրոնների բժիշկներին:
Այժմ որոշակի օրինակ: Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկա: Հիվանդն անցնում է ռենտգեն-հետազոտություն: Եզրակացությունը տրամադրվում է, ռենտգեն-նկարը՝ ոչ: Բժիշկն ասում է, որ, եթե «նկարը տրամադրենք, ապա Դուք այն այլ բուժհաստատության բժիշկներին եք ցույց տալու»: Սակայն, եթե «5000 ՀՀ դրամ վճարեք, ում ցանկանում եք, ցույց տվեք»:
Սա կարող է նշանակել, որ կամ բժիշկները սովորել են «եզրակացություններ» գրել առանց ռենտգեն նկարին նայելու, կամ՝ բժիշկները վստահ չեն իրենց գրված «եզրակացությունների» հավաստիությանը և խուսափում են, որ դրանք ընկնեն այլ բժիշկների ձեռքը:
Ամեն դեպքում, արձանագրենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցի հերթական խայտառակությունը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան