Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

«Զղջո՞ւմ եք արցախցիների հասցեին ատելության խոսք հնչեցնելու համար»․ հարց՝ Ալեքսանդր Սիրունյանին

80
Այսօր, 14:24
«Զղջո՞ւմ եք արցախցիների հասցեին ատելության խոսք հնչեցնելու համար»․ հարց՝ Ալեքսանդր Սիրունյանին

«Զղջո՞ւմ եք Ֆեյսբուքում արցախցիների հասցեին ատելության խոսք տարածելու համար»,- հարցն ուղղվեց ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին։ Ի պատասխան՝ ասաց. «Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»:
Հարցին՝ ծանո՞թ է քաղհասարակության ներկայացուցիչների՝ իր նկատմամբ հնչող քննադատությանը, արձագանքեց. «Ես ուրախ եմ, որ մենք ունենք քաղհասարակություն»:

Հիշեցնենք, որ հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն էին տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի առաջադրման վերաբերյալ՝ դատապարտելով «մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջելով չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի համապատասխան որոշումը»։

«Զղջո՞ւմ եք արցախցիների հասցեին ատելության խոսք հնչեցնելու համար»․ հարց՝ Ալեքսանդր Սիրունյանին