Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Եթե միջանցք չտալու գինը Արցախի այս արհավիրքն է, ապա մենք կարողանալո՞ւ ենք չտալ միջանցքը»․ Թաթուլ Հակոբյան

86
Այսօր, 10:48
«Եթե միջանցք չտալու գինը Արցախի այս արհավիրքն է, ապա մենք կարողանալո՞ւ ենք չտալ միջանցքը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախում մեր պարտության և հայաթափման հետ կապված տասնյակ, հարյուրավոր հարցեր կան, բայց ինձ հետաքրքրում է հատկապես այս երեքը.
ա/ եղե՞լ է արդյոք Հայաստանին պարտություն և կապտուլյացիա պարտադրելու ռուս-թուրքական նախնական պայմանավորվածություն, ինչպես եղել է 1920-ին,
բ/ եթե Հայաստանը 2020-ի նոյեմբերից հետո հնարավոր կարճ ժամկետում համաձայնվեր, որ Ռուսաստանի վերահսկողությամբ Ադրբեջանը Արաքսի ափի ճանապարհով կապվում է Նախիջևանի հետ, ապա արդյոք կփակվե՞ր Լաչինի ճանապարհը,
գ/ ամենադաժան, գուցե անբարո հարցը. եթե միջանցք չտալու գինը Արցախի այս արհավիրքն է, ապա մենք կարողանա՞լու ենք չտալ միջանցքը, որը ագրեսիվ ու սպառնական տոնով մեզանից պահանջում է նաև Ռուսաստանը:
Ու նաև՝ եթե եղել է ռուս-թուրքական պայմանավորվածություն, ինչպես ասվում է ա կետում, ապա գուցե դա հենց Մեղրիի ափամերձ հատվածը մեր վերահսկողությունից պոկելու ռուս-թուրքական պայմանավորվածության հիմնական առա՞նցքն է եղել»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան