Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Հնարավոր չէ ստեղծել շարժում՝ անգամ 10 000 հոգով և այն համարել «համահայկական»»․ Արա Պողոսյան

98
Այսօր, 13:24
«Հնարավոր չէ ստեղծել շարժում՝ անգամ 10 000 հոգով և այն համարել «համահայկական»»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարբեր խմբերի կողմից «համահայկական» կառույցներ ու շարժումներ ձևավորելու մասին մշտապես ասել եմ, որ դրանք արդեն իսկ ձախողված են։ Հնարավոր չէ ստեղծել կառույց կամ շարժում անգամ 10000 հոգով և այն համարել «համահայկական»: Խոսքը հատկապես քաղաքական շարժումների և կազմակերպությունների մասին է։
Անձամբ ես, միշտ կասկածանքով և վերապահումներով եմ վերաբերվում ցանկացած «համահայկական» շարժման կամ քաղաքական կազմակերպության, որը որոշում է խոսել համայն հայության անունից, առանց ունենալով դրա իրավունքը և պատասխանատվությունը։
Շարժումը կարող է ինչ որ պահի վերաճել համազգային շարժման, բայց դա միայն այն ժամանակ, երբ բոլոր հայերը, կամ առնվազն նրանց ճնշող մեծամասնությունը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, կաջակցեն հրապարակավ այդ շարժմանը։ Մնացած դեպքերում գործ ունենք սովորական խաբեության հետ։
Զգույշ եղեք «համահայկական» անվան հետ, որովհետև այդ բեռը ամեն «մեջքի» համար չէ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան