Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ

88
Այսօր, 15:42
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի 84-րդ արտահերթ շրջանային ժողովի հայտարարությունը․ «ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի 84-րդ արտահերթ շրջանային ժողովը խոր մտահոգութեամբ կ՚անդրադառնայ Պաքուի մէջ տեղի ունեցող Արցախի բարձրաստիճան պատանդ-ռազմագերիներու կեղծ դատավարութեան։
Դատավարութիւն, որ սկսած է 17 Յունուարին, ուր ոտնակոխուած են մարդու տարրական իրաւունքները։
Դատավարութիւնը տեղի կ՚ունենայ ազէրիերէն լեզուով։
Միջազգային մամուլը և միջազգային ատեանները արտօնուած չեն մասնակցելու այս դատավարութեան։ Արցախի 8 բարձրաստիճան պատասխանատուներու դէմ յարուցուած են բազմատեսակ սուտ մեղադրանքներ անոնց սպառնալով ցմահ բանտարկութիւն։
Կը պահանջենք անյապաղ վերջ տրուի այս դաժան թատերաղախին և Արկատի Ղուկասեան, Բակօ Սահակեան, Արայիկ Յարութիւնեան, Ռուբէն Վարդանեան, Դաւիթ Իշխանեան, Դաւիթ Բաբայեան, Լևոն Մնացականեան, Դաւիթ Մանուկեան և բոլոր ռազմաքաղաքական բանտարկեալները շուտով ազատ արձակուին և տեղափոխուին Հայաստան։
Կը պահանջենք նաև ՀՀ իշխանութիւններէն դիմել միջազգային կառոյցներուն ու դատարաններուն, Ալիևի բանտերու մէջ ազատազրկուած, 44 օրեայ պատերազմի պատանդ-ռազմագերիները անյապաղ վերադարձնել հայրենիք։
Կը պահանջենք Եւրոմիութեան մաս կազմող բոլոր երկրներէն շուտով միջամտել Պաքուի իշխանութիւններու մօտ, որպէսզի ազատ արձակուին պատանդ-ռազմագերիները և պատժամիջոցներ նախատեսեն Ալիևի բռնակալ ու ցեղասպան ռէժիմի դէմ»։

Աղբյուրը`   ՀՅԴ