Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Տուգանքի մատերիալից ի՞նչ կա. ապագա կա՞»․ Վահան Բաբայան

70
Այսօր, 15:00
«Տուգանքի մատերիալից ի՞նչ կա. ապագա կա՞»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տուգանքի մատերիալից ի՞նչ կա. ապագա կա՞
Հունվարի 1-ից կրկնակի՝ 5-ից 10 տոկոսով բարձրացվեց շրջանառության հարկը:
Շարունակվում է գույքահարկի բարձրացումը, որը տարեցտարի բարձրանալով՝ 2026 թվականին կհասնի 100 տոկոսի:
Թանկանում է նաև աղբահանության վճարը։ Նախկինում մեկ շնչի համար վճարվում էր 200 դրամ, այսուհետ հաշվարկն իրականացվելու է մակերեսով՝ 1 քառ/մ-ի դիմաց՝ 13 դրամ:
Քաղաքային տրանսպորտի թանկացումը էլ չասեմ, բոլորդ գիտեք:
Տաքսիները նույնպես թանկացել են, հիմա հաշվիչը գումար է գանձում նաև խցանումներում լինելու համար, դուք տեղից չեք շարժվում, բայց հաշվիչը հաշվում է: Աբսուրդ:
Եվ սա դեռ սկիզբն է այն անհեթեթ տնտեսական քաղաքականության, որն այսօր իրականացվում է: Տուժողն էլ շարքային ժողովուրդն է»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան