Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Վաղն աշխարհը թևակոխում է մի նոր շրջափուլ»․ Հակոբ Բադալյան

106
Այսօր, 16:00
«Վաղն աշխարհը թևակոխում է մի նոր շրջափուլ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքակեն մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղն աշխարհն ըստ էության թևակոխում է թերևս շատ էական մի նոր շրջափուլ: Պաշտոնը երկրորդ անգամ ստանձնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ընդ որում, ինչպես առիիթ եմ ունեցել արտահայտել կարծիքս նոյեմբերի 5-ից հետո, «երկրորդ Թրամփը» բացարձակապես այն չէ, ինչ «առաջինը»:
Եթե «առաջինը» ըստ էության «արտահամակարգային» Թրամփն էր, որը նաև դուրս մղվեց համակարգով, «երկրորդը» գալիս է արդեն որպես համակարգ, ընդ որում շատ ուշագրավ և առանձնահատուկ մի համակարգ: Այլ կերպ ասած, խոշոր, լայն իմաստով, եկողը Թրամփը չէ, Թրամփը «եկողների» այսպես ասած միջոցն է:
Իսկ եկողները որոշակի երիտասարդ, գաղափարական ու արժեհամակարգային մի սերունդ է, որին իհարկե դեռ պետք է դիմակայել գլոբալիստական, ձախ, ուլտրալիբերալ բեվեռի ճնշումներին, բայց որը կարծես թե ունի այդ դիմակայության հարցում հաստատուն սոցիալ-հոգեբանական կերտվածք եւ մասնագիտական կոմպետենտություն:
Ի՞նչ կստացվի նրանց մոտ, բարդ է ասել, բայց ինքս ունեմ շատ մեծ ցանկություն, որ նրանց մոտ ստացվի: Որովհետև, ըստ իս դա հնարավորություն կտա հաղթահարել Արևմուտքը պատած քաղաքակրթական ճգնաժամն ու վերականգնել քաղաքակրթական առաջնորդության այն բովանդակությունը, որ ձևավորեց Արևմուտքը երկրորդ համաշխարհային աշխարհամարտից հետո, մինչև ԽՍՀՄ փլուզմամբ սկսված՝ արևմտյան էլիտաների «բացարձակ այլասերում»»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան