Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Ինչպես է վարվում վարչախումբը՝ «հերոսացվող» հարկատուների հետ»․ «ՀայաՔվե»

74
Այսօր, 15:18
«Ինչպես է վարվում վարչախումբը՝ «հերոսացվող» հարկատուների հետ»․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս է վարվում վարչախումբը «հերոսացվող» հարկատուների հետ:
Նրանց վճարած հարկերը մսխվում են պետական պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների թանկարժեք մեքենաների, գործուղումների, սաֆարիների, փարթիների, առանձնատների վրա։
Հարյուր հազարավոր քաղաքացիներ հարկեր են վճարում, որ երկիրը կիրթ, արհեստավարժ մարդիկ ղեկավարեն, որ իրենց երկրում անվտանգ ու արժանապատիվ ապրեն։ Նրանք այն նույն հարկ վճարող բարեխիղճ քաղաքացիներն են, ում տարիներ առաջ անվանում էին տուգանքի մատերիալ, իսկ այժմ՝ հերոս:
Ինչո՞ւ․․․ գուցե գալիք ընտրություններին ընդառաջ սիրաշահելու համա՞ր։
Իրական հերոսությունը մոռացության են մատնում, անտեսում են․․․ գուցե առաջիկա նոր զիջումների՞ն ընդառաջ։ Որ դիմադրություն չլինի՞։ Որ հայրենիք պաշտպանելը դիտվի որպես անիմաստ ու անօգուտ մի գո՞րծ, որ զոհողությունը անվանվի «հանուն ոչնչի՞»»։

Աղբյուրը`   ՀայաՔվե