Կրակոց՝ Կոտայքի մարզում
![]() Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Բուժական բնակավայրում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ իրավապահները դեպքի վայրն էին պարզում, Եղվարդ քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ Նաիրի խոշորացված համայնքի Բուժական բնակավայրում գտնվող անասնագոմերից մեկի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնում են, որ այդ քաղաքացուն Եղվարդի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են իրենց մոտ։ Հիվանդանոց մեկնած Կոտայքի քրեական ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զ․ Զ-ն է։ Պարզվել է, որ Զ. Զ-ին հրազենային վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 31-ամյա Գ. Զ-ն։ Նրան գիշերը ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերում և տեղափոխում են ոստիկանության Նաիրիի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զ․ և Գ. Զ-երը հարազատ եղբայրներ են և դուրս են եկել որսորդությամբ զբաղվելու։ Գ․ Զ-ի կողմից անզգուշաբար արձակվել է կրակոց, ինչն էլ վիրավորել է Զ. Զ-ին։ |

Դանակահարություն՝ Երևանում. վիրավորը Գերմանիայի քաղաքացի է
171Երեկ, 20:42
14 տարեկան տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել 15 տարեկան աղջկա նկատմամբ
130Երեկ, 15:54
«Տեղեկություն ունեմ, որ զինծառայողի դի է հայտնաբերվել». Կարապետ Պողոսյան
128Երեկ, 15:36
Թայլանդում գնացքի վրա ամբարձիչի ընկնելու հետևանքով 22 մարդ է զոհվել (տեսանյութ)
343Երեկ, 12:13
«21-րդ դարի թուրքը բռնության է ենթարկում քուրդ երեխաներին»․ Բորիս Մուրազի (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
120Երեկ, 11:54
Շղթայական ավտովթար՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով
155Երեկ, 10:42
