Հակասանիտարական վիճակ՝ Երևանում
![]() Արդեն մի քանի ամիս է՝ Երևանի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի նկուղները պարբերաբար ողողվում են կեղտաջրերով։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հաճախակի խցանվում են շենքի դիմաց գտնվող դիտահորերը և կեղտաջրերը սկսում են հոսել դեպի նկուղային հարկեր։ Բնակիչներից Գայանե Տանանյանն ասել է․ «Պետք է դիտահորերը մաքրվեն, որ հոսքը դադարի, բայց չեն գալիս՝ անում։ Չնայած առաջին անգամը չէ։ Գալիս մաքրում են, հետո նորից մի ամսից խցանվում է ու նույն վիճակը կրկնվում։ Նորից կեղտաջրերը լցվում են նկուղներ, թուլացնում վթարային կարգ ունեցող առանց այն էլ թուլացած շենքի հիմքերը, ինչի հետևանքով այն նստում է։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում նման անպատասխանատու վերաբերմունք քաղաքացու հանդեպ։ Բոլորս պարտաճանաչ կոմունալ վճարումները կատարում ենք, բայց արդյունքում ստիպված ենք ապրել գարշահոտության մեջ»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
«Երկրորդ աշխարհամարտից հետո այսպիսի իրավիճակ դժվար էր պատկերացնել». Արա Պողոսյան (տեսանյութ)
7015:12«Նախագիծը պետք է անհապաղ հետ կանչվի». Տիգրան Քեյան
8814:36Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
8114:18«Ռուբեն Վարդանյանը սաստիկ հյուծվել և նիհարել է». Արշակ Աբրահամյան
8813:48«Իշխանությունը վախենում է ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել». Արթուր Չախոյան
9513:30«Երկրի իշխանություններից սպասելիքներ չկան». Մանե Թանդիլյան (տեսանյութ)
10113:24