Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Մեր հավաքական կերպարը բնորոշվում է երկու բառով՝ խարդախություն և տգիտություն»․ Վահե Լոռենց

94
Այսօր, 16:24
«Մեր հավաքական կերպարը բնորոշվում է երկու բառով՝ խարդախություն և տգիտություն»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր հավաքական կերպարը բնորոշվում է երկու բառով՝ խարդախություն և տգիտություն։
Եվ որքան էլ մեջբերումներ անեք, լոլոներ կարդաք գլխիս, թե հայը պատմության մեջ․․․
Պատմություն լավ գիտեմ։ Ու պատմությունն աֆորիզմ չէ, պատմությունը քարտեզ է և նաև մերօրյա իրականությունն է։
Մեր էթնոհոգեբանության մեջ արմատացած շատ չարիքներ կան։
Հայի համար խարդախությունը դարձել է խելքի ու հնարամտության չափանիշ։ Որքան շատ խարդախում ես, որքան շատ կեղծում ու խաբում ես՝ այնքան հնարամիտ ու խելոք ես։
Մեծն Թումանյանն անգամ, իր հեքիաթում խարդախ ու ստորահոգի մարդուն Խելոք է կոչում, ազնիվ ու միամիտ նրա եղբորը՝ Հիմար։
Ով ով, բայց Թումանյանն ամենալավը գիտեր մեր իրականությունը։ Ա՛յդ պատճառով նրա հերոսների մեջ գրեթե բացակայում են ազնիվ, խելացի ու արդար մարդիկ։ Բացակայում են դրական կերպարները։ Համաձայն չե՞ք․․․ ցո՛ւյց տվեք երկու-երեք դրական կերպարներ․․․
Ու սա մեր ինքնության բնութագիրն է։
Որքան խարդախ՝ այնքան լավ, որքան կեղծիք՝ այնքան հզոր․․․ հայի համար անգամ ջերբկիրն է շատ դեպքերում օրինակելի կերպար։ Խարդախություն, տգիտություն, ու սեփական Եսից բխող աշխարհընկալում․․․
Սա՛ ենք․․․»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց