Հրդեհ՝ Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում
437
Կիրակի, 19 հունվարի, 2025 թ., 10:00
![]() Հունվարի 19-ին, ժամը 01:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 01:59-ին: Նկուղային հարկում այրվել են էլեկտրական վահանակ, 50 գմ մալուխ, 1 քմ տարածքում կենցաղային իրեր, ջերմահարվել՝ 3 քմ կախովի առաստաղ: Տարհանվել է 17 քաղաքացի։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
