Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

«Մեղքի զգացում ունեցա՞ք՝ հայերին Բաքվի դատարանում տեսնելով»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին

100
Այսօր, 13:54
«Մեղքի զգացում ունեցա՞ք՝ հայերին Բաքվի դատարանում տեսնելով»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին

Բարձր մակարդակով հայտարարություններ չեղան Բաքվում ընթացող դատավարությունների վերաբերյալ, ի՞նչն էր պատճառը։ Լրագրողների հարցն ուղղված էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին։ Ի պատասխան՝ նա մատնացույց արեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հայտարարությունը։
«Դիվանագիտական նյուանս կա, չպետք է Փաշինյանն ու Միրզոյանը խոսեին, պետք է խոսեին մարդիկ, ովքեր ներգրավված չեն բանակցային գործընթացներում։ Եթե մտածում եք, որ կոշտ խոսքը օգնելու է գերիների վերադարձին, սխալվում եք»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ պետությունը ջանք չի խնայում գերիների վերադարձի համար։
«Մեղքի զգացում ունեցա՞ք՝ Բաքվի դատարանում հայերի լուսանկարները տեսնելով»,- հարցրեց լրագրողը․ «Իսկ ընդդիմությանը տվե՞լ եք այդ հարցը։ Ես մեծ ցավ ապրեցի այդ կադրերը տեսնելով։ Շատ կուզենայի, որ այդպես չլիներ, կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ, գնային Սոֆիա՝ բանակցելու, այլ ոչ թե լսեին ՀՀ ընդդիմադիր ուժերին ու չգնային»,- ասաց Ալեքսանյանը։

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը