«Դա մեր հայրենիքը չի», «ո՞նց, Կիրանցի կամուրջը ձեր հայրենի՞քը չէր»․ բանավեճ՝ Վահե Ղալումյանի և լրագրողի միջև
![]() «Էդ կարգի հատումներ չկան, որ ծառերը պրծնեն»,- անդրադառնալով Տավուշում լայնածավալ ծառահատումների մասին տարածվող լուրերին՝ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայր, ՔՊ-ական պատգամավր Վահե Ղալումյանը։ Նա նաև հերքեց այն լուրերը, թե եղբոր և ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև այդ թեմայի շուրջ ծեծկռտուք է եղել։ Պատգամավորին զայրացրեցին լրագրողների այն դիտարկումները, թե Փաշինյանը մարզպետներից դժգոհ է, գուցե նաև եղբայրը sms ստանա կամ գուցե Հայկ Ղալումյանը պատասխանատվությունից ազատվի՝ Կիրանցում Փաշինյանին մատուցած ծառայությունների դիմաց․ «Ի՞նչ ծառայություններ»,- հարցրեց Վահե Ղալումյանը՝ նշելով, որ Կիրանցի հատվածում սահմանազատման ընթացքում և դրանից հետո մարզպետն իր պարտականությունն է կատարել, ոչ թե ծառայություն է մատուցել։ «Հայրենիքի սահմանները նեղացնելը մարզպետի պարտականությո՞ւնն է»,- շարունակեց լրագրողը։ «Դա մեր հայրենիքը չի, եթե ձերն ա, գնացեք պահեք»,- պատասխանեց պատգամավորը։ «Ո՞նց, Կիրանցի կամուրջը ձեր հայրենի՞քը չէր»,- նկատեց լրագրողը, որի ի պատասխան պատգամավորն ասաց, որ լրագրողը պարզապես հայրենիքի մասին պատկերացում չունի։ |
«Մարդն ուզում է ծառայել իր երկրին, բայց այնպես են վարձատրում, որ տուն չի կարողանում պահել». Վահագն Սարոյան
6403:18«Այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալն իրատեսական է, Ռուսաստանն ամենաթույլ վիճակում է». Արման Բաբաջանյան
8302:12«Արցախի անկման գործում որքա՞ն լայն է եղել համաձայնության շրջանակը». Արամայիս Աղաբեկյան
10401:24«Հնարավոր է ուրանալ պետությունը, սակայն ոչ թե ղեկավարի, այլ Նաիրի Հունանյանի խցակցի կարգավիճակում»․ Սուրեն Սուրենյանց
11501:06«Մինչև ձեր՝ իշխանության գալն արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին». Վահե Հովհաննիսյան
12200:24«Բոյկոտը շարունակվում է․ վերջնական հաջողություն ենք ունենալու»․ Հայկ Մարության
13100:18