«Ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն 4-5 օր է՝ ինչ Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին «ֆուռեր» են կանգնած։ Դրանք քանդված ռուսական զորանոցի մոդուլները տեղափոխում են։ Ոսկեպարի բնակիչները չգիտեն, թե այդ մոդուլները ուր են տեղափոխում, ոմանք կարծում են, թե դրանք տեղափոխում են Արարատ, ոմանք էլ կարծում են, որ դրանք Ռուսաստան են տեղափոխում։ Ռուսական զինուժը Ոսկեպարում հայտնեց 2021թվականի օգոստոսի սկզբին։ Ռուս զինվորականները սկզբից գյուղի ծայրին գտնվող լքված տներից մեկում էին բնակվում, հետո հավաքովի մոդուլներից զորանոց կառուցեցին։ Նման զորանոց հավաքեցին նաև Բերդ համայնքի Այգեպար գյուղի տարածքում, նախկին փոքր օդանավակայանի տարածքում։ Ենթադրվում էր, որ ռուս զինվորականները պետք է մասնակցեին սահմանի այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներին, սակայն չմասնակցեցին»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Նրանից էլ բա՜ն մի պահանջեք»․ Լիլիթ Բլեյան
5212:00«Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի իրազեկման ակցիաները շարունակվում են»․ Արմեն Քոչարյան (տեսանյութ)
6111:24«Եթե միջանցք չտալու գինը Արցախի այս արհավիրքն է, ապա մենք կարողանալո՞ւ ենք չտալ միջանցքը»․ Թաթուլ Հակոբյան
6010:48Հակասանիտարական վիճակ՝ Երևանում
7010:12«Այսպես սկսվեց իմ կալանքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»․ հատված՝ Փաշինյանի «Բանտային օրագրից»
9109:18Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
5909:06