Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

«Ինչպես միշտ գնացքը գնալուց հետո, նոր աղմուկ է բարձրանում». Անի Սամսոնյան

86
Այսօր, 17:12
«Ինչպես միշտ գնացքը գնալուց հետո, նոր աղմուկ է բարձրանում». Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես միշտ գնացքը գնալուց հետո, նոր աղմուկ է բարձրանում:
Ֆիզիկական անձանց եկամուտները հայտարարագրելու մասին օրենքի նախագիծը փաթեթով քննարկվել է 2022 թվականի դեկտեմբերին:
Օրենքի քվեարկության արդյունքները:
Կողմ՝ 65
Դեմ՝ 5
Ձեռնպահ՝ 22
Սակայն հատկանշականն այն է, որ օրենքի նախագծի քննարկմանը չի մասնակցել ընդդիմությունը, ոչ մի հարց չի տվել Ֆինանսների փոխնախարարին և իշխող խմբակցությանը, ոչ մի ելույթ չի ունեցել այսքան կարևոր և գլխացավանք հարցի մասին:
Այս նախագիծը վաղ թե ուշ ընդունվելու էր, հարցը դա չի: Հարցն այն է, որ արդյոք չկային հարցեր, որոնք պետք է տրվեին իշխանությանը այն մասին թե արդյոք հիմա ժամանակն է ընդունելու այս օրենքը, ինչ են հայտարարագրելու մարդիկ, ինչ խնդիրներ են ունենալու, ինչ է սա փոխելու քաղաքացու կյանքում դրական և բացասական առումով:
Այսպես է լինում քաղաքացու հալը, երբ ընտրություններով ձևավորում է պատուհաս իշխանություն և պատուհաս ընդդիմություն խորհրդարանում:
Հարգելի՛ քաղաքացիներ, մինչև դուք հպարտորեն հայտարարում եք, որ քաղաքականությամբ չեք զբաղվում, քաղաքականությունը մտնում է ձեր տուն և ձեր գրպանները: Սա միշտ հիշեք»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան