Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

«Բոլորս ճանաչում ենք Սիրունյանին, ձեր առոգանությամբ նրան հատուկ որակներ չեք հաղորդի»․ Ագնեսա Խամոյան

58
Այսօր, 15:24
«Բոլորս ճանաչում ենք Սիրունյանին, ձեր առոգանությամբ նրան հատուկ որակներ չեք հաղորդի»․ Ագնեսա Խամոյան

«Բրավո, Ալեքսանդր Սիրունյանի կենսագրությունը նման առոգնությամբ ընթերցելու համար։ Բոլորս ճանաչում ենք Սիրունյանին, դուք էլ եք ճանաչում, ու նրան հատուկ որակներ չի հաղորդում ձեր այդ առոգանությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից ԲԴԽ անդամ Ալեքսանդր Սիրունյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո։ Նշենք, որ ընդդիմությունը դեմ է Սիրունյանի թեկնածությանը, քանի որ նա աչքի է ընկել Ֆեյսբուքում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածմամբ։
«Ինչպիսի՞ չափանիշներով է առաջնորդվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սույն անձնավորությանը բերելով և ներկայացնելով մեր դատին։ Իր քաղաքական «չեզոքությա՞մբ» է առաջնորդվել, դուք հայտնեցիք, որ սույն անձնավորությունը հանդիսանում է ՔՊ անդամ, թեպետ նշված է, որ ԲԴԽ անդամը պետք է քաղաքական չեզոքությամբ օժտված լինի։ Գուցե բարոյական չափանիշնե՞րը, անբիծ հրապարակային գործունեությո՞ւնն է հանդիսացել չափորոշիչ, որ բերել, ներկայացրել եք մեր դատին»,- հարցերն ուղղելով Արթուր Հովհաննիսյանին՝ ասաց Ագնեսա Խամոյանը։
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Սիրունյանի տարբեր գնահատականների վերաբերյալ հարցերն ուղղեն իրեն, որի բարոյական իրավունքը, ըստ Հովհաննիսյանի, ընդդիմադիրները չեն վաստակել։ Նա նաև հայտնեց, որ ընտրվելուց հետո Սիրունյանը ՔՊ կուսակցությունից դուրս է գալու։

«Բոլորս ճանաչում ենք Սիրունյանին, ձեր առոգանությամբ նրան հատուկ որակներ չեք հաղորդի»․ Ագնեսա Խամոյան