«Պաշտոնյաների բաջանաղներին, զոքանչներին մտցնում ենք համընդհանուր հայտարարագրման համակարգ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է համընդհանուր հայտարարագրման պատճառների մասին. «Համընդհանուր հայտարարագրման համար կան մի քանի պատճառներ: Դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգեր ենք ներդրել, բայց այդ համակարգերը բավարար չեն կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայի՝ հանրության մեր տեսլականը իրականացնելու համար: Որովհետև պետական պաշտոնյաների հայտարարագրման համակարգը չի ծածկում այն նախկինից նաև հայտնի դեպքերը, երբ որ զոքանչի, դասարանցու, քենու միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ: Հիմա մենք, ըստ էության, համընդհանուր հայտարարագրով պաշտոնյաների բաջանաղներին, զոքանչներին, քեռիներին, քենիներին մտցնում ենք համընդհանուր հայտարարագրման համակարգ, և սրանով լուծում ենք հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջացման հարցը: Երկրորդը՝ եթե մենք պաշտոնյաներից պահանջում ենք թափանցիկություն, իրենք սկզբից՝ որպես քաղաքացի պետք է թափանցիկ լինեն, որ հետո դառնան պաշտոնյա: Համընդհանուր հայտարարագրման համակարգը մեզ կօգնի, որ մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դարձնենք»: Փաշինյանի խոսքով՝ նրանք, ովքեր հարկ չեն թաքցնում, համընդհանուր հայտարարագրով վճարելու են ավելի քիչ հարկ, որովհետև նաև որոշակի ետվճարներ են ստանալու առողջապահության և կրթության համար արված ծախսերի համար: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |
«ԲԴԽ է գործուղվում մի մարդ, ով սահմանել է ատելության խոսքի բարձր «պլանկա»». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
418:48«Աննա Հակոբյանի կրթական ծրագրին էիք մասնակցում. կրթվեցի՞ք». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3818:30Բայդենը ներում է շնորհել նրանց, որոնց Թրամփն սպառնում էր քրեական հետապնդմամբ
6818:08«Եկել է ժամանակը՝ վերջ տալու այս անվերջանալի պատմությանը»․ սլովակ պաշտոնյան՝ Ուկրաինայի մասին
7017:48«Ինչո՞ւ եք փակել ձեր ֆեյսբուքյան էջը, ամաչո՞ւմ եք գրառումների համար»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7016:42«Հարբեցողության հետ սեր ունե՞ք»․ Գեղամ Նազարյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին (տեսանյութ)
8116:30