Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

«Սաղ լավ ա լինելու, բայց միայն` Ամերիկայում». Ռուբեն Մելիքյան

68
Այսօր, 00:00
«Սաղ լավ ա լինելու, բայց միայն` Ամերիկայում». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լսեցի՞ք Թրամփի երդմնակալության ելույթը։ Ամփոփեմ:
Այսուհետև Ամերիկայում լինելու է միայն 2 սեռ՝ արական ու իգական:
Ամերիկան էլ չի նայելու բնապահպանական ֆնգյուլներին ու սկսելու է ողջ թափով նավթ-մաֆթ արդյունահանել:
Մեքսիկական ծոցն այսուհետ կոչվելու է Ամերիկյան ծոց:
Սիրունյան Ալիկի անունից քֆուր գրողները, ինչպես նաև նարկո-կարտելները, խստորեն պատժվելու են:
Անկապ պետական ծախսերը կրճատվելու են:
Պատվաստվելուց հրաժարվելու պատճառով աշխատանքից ազատված զինծառայողներին հետ են ընդունելու գործի:
Պանամայի ջրանցքը հետ են վերցնելու։ Աբառզելի էծի պանամցի ի պանամկի:
Սաղ լավ ա լինելու, բայց միայն՝ Ամերիկայում։
Մյուս երդմնակալությանն անպայման կհրավիրվեն նաև նիկոլո փաշինյանն ու ստյոպա սաֆարյանը։ Էս անգամ տեղերը սահմանափակ էին։ Ներող»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան