Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

«Անկանխիկի անցնելը ևս մեկ «բաց հետույք է»». Կարեն Վրթանեսյան

67
Այսօր, 00:18
«Անկանխիկի անցնելը ևս մեկ «բաց հետույք է»». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն հերթական հոսանքազրկման ժամանակ (ինչպես գիտեք, վերջին 1-2 տարիներին շատ հաճախ են դրանք) մտածում եմ, թե ինչ լավ է, որ դեռ ամեն ինչ չէ, որ հասցրել են անկանխիկացնել։
Բայց ներկա «չանկանխիկացված» վիճակում էլ արդեն ահռելի խնդիրներ կան, օրինակ՝ խանութները ժամերով չեն աշխատում, թեպետ հանգիստ կարող էին առևտուրն անել...
Ի դեպ, ինձ հեքիաթներ չպատմեք, թե «բա զարգացած երկրներում բլա-բլա-բլա»։
Նյու-Յորքում էի և՛ 9/11-ի ահաբեկչության ժամանակ (քաղաքի ամբողջ բիզնես-կենտրոնը հոսանքազրկված էր WTC-ի շենքերի փլուզումից հետո), և՛ 2003 թվականի հայտնի էներգետիկ վթարի ժամանակ (Արևելյան ափի մի քանի նահանգներ + Կանադայի մի մասն էին ամբողջությամբ կամ մասնակի հոսանքազրկված) ոչ միայն շատ խանութներ աշխատում էին, այլև շատերում հոսանք չեղած ժամանակ շարունակում էին քրեդիտ քարտերով վճարումներն ընդունել (այո-այո, մի՛ զարմացեք)։
Ընդհանրապես, ներկայիս պայմաններում անկանխիկի անցնելը հանրային անվտանգության առումով ևս մեկ «բաց հետույք է», որը փորձում են հրամցնել՝ որպես զարգացում, բարեփոխում ու «Եվրոպա գնալ»»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան