ԵՀ-ն հայտնել է, որ ռուսական գազը շարունակում է հոսել Եվրոպա
![]() Եվրոհանձնաժողովը (ԵՀ) աշխատում է ռուսական բոլոր հանածո վառելիքներից հրաժարվելու ծրագրի վրա, սակայն Ռուսաստանից գազը շարունակում է հոսել Եվրոպա՝ չնայած ԵՄ-ի ջանքերին, և Բրյուսելը ցանկանում է վերջ դնել դրան, ասել է ԵՀ-ի խոսնակ Աննա-Կաիսա Իտկոնենը։ «Հանձնաժողովը կներկայացնի ռուսական հանածո վառելիքներից Եվրոմիության ամբողջական անջատման ծրագիր կամ ճանապարհային քարտեզ»,- երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է մամուլի քարտուղարը։ Իտկոնենի խոսքով՝ ԵՄ-ն արդեն իսկ զգալի միջոցներ է ձեռնարկել «ռուսական հանածո վառելիքից ազատվելու համար», իսկ «ռուսական գազի ներմուծումը զգալիորեն կրճատվել է»։ «Մենք դադարեցրել ենք ռուսական ածխի բոլոր ներմուծումները, կրճատել ենք ռուսական նավթի մատակարարումների մեծ մասը, ինչպես նաև կրճատել ենք ռուսական գազի երկու երրորդը», - ասել է ԵՀ-ի ներկայացուցիչը: Իտկոնենը նշել է, որ «չնայած այս նշանակալի արդյունքներին, ռուսական գազը դեռևս առկա է եվրոպական շուկայում, և մենք կնախընտրեինք, որ այդպես չլիներ»։ «Եվ սա այն հարցերից մեկն է, որը ներառված է ճանապարհային քարտեզում, որը կներկայացվի առաջիկա շաբաթներին»,- հավելել է նա։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
