Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Բաքվում նախատեսվում է մեծ քարոզչական շոու․ փորձելու են կորզել կեղծ հայտարարություններ»․ Կարեն Միրզոյան

93
Այսօր, 01:42
«Բաքվում նախատեսվում է մեծ քարոզչական շոու․ փորձելու են կորզել կեղծ հայտարարություններ»․ Կարեն Միրզոյան

«Բաքվում նախատեսվում է մեծ քարոզչական շոու․ կեղծ մեղադրանքներ են ներկայացվելու»․ Կարեն Միրզոյան

«Ադրբեջանի համար դա փորձ է դատարանի առջև կանգնեցնելու ամբողջ հայ ժողովրդին, անկախության սերնդին, մեր պետականությունը»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության մեկնարկին։

«Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում է «Նյուրնբերգյան դատավարություն» կազմակերպելու ուղղությամբ, այդ ընթացքում Արցախի ու Հայաստանի նկատմամբ անհիմն բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացվելու, նախատեսվում է մեծ քարոզչական շոու։

Մենք որքանո՞վ ենք պատրաստ ոչ միայն հակադարձելու, այլ նաև այդ թույնի, այդ ստերի տարածման ալիքին ներքուստ դիմադրելու։ Ակնհայտ է, որ երկար ժամանակ մեկուսացման մեջ գտնվող մարդկանցից փորձելու են կորզել հայտարարություններ՝ հայ ժողովրդի դեմ օգտագործելու համար։ Ռուբեն Վարդանյանի երեկվա հայտարարությունն այդ առումով շատ կարևոր էր»։

Միրզոյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակն առաջին հերթին ՀՀ իշխանությունների տարօրինակ կեցվածքի հետևանք է։ «Տարօրինակ էր, որ նույն պայմաններում գտնվող մի շարք գործիչներ հեշտությամբ կարողացան դուրս գալ Արցախից, իսկ մյուսները հայտնվեցին Բաքվի բանտերում»,- նշեց Միրզոյանը՝ նկատելով՝ այս ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից հստակ քայլեր չձեռնարկվեցին՝ ուղղված եթե ոչ այդ մարդկանց ազատագրմանը, ապա գոնե նրանց վիճակի մեղմացմանը»։

Հղում անելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին՝ ԱՀ ԱԳ նախկին նախարը նշեց․ «Ակնհայտ է մեկ փաստ․ Փաշինյանը ոսկե շանս է Ադրբեջանի և ադրբեջանցիների համար, և պետք է ամեն ինչ անեն նրա իշխանությունը երկարաձգելու համար»։

«Բաքվում նախատեսվում է մեծ քարոզչական շոու․ կեղծ մեղադրանքներ են ներկայացվելու»․ Կարեն Միրզոյան