«Ուշագրավ է, որ միջադեպը գրանցվում է ռուս-իրանական պայմանագրի ստորագրումից մեկ օր անց». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր Թեհրանում տեղի է ունեցել հրաձգություն Գերագույն դատարանի շենքում, որի հետևանքով սպանվել է Իրանում հայտնի երկու դատավոր: Իրանում, իհարկե, տեղի են ունեցել ավելի ողբերգական իրադարձություններ, ահաբեկչություններ կամ սպանություններ, որոնցում հաճախ դիտարկվել է արտաքին ձեռք: Վերջին աղմկոտը, օրինակ, Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալությունից ընդամենը ժամեր անց ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունն էր Թեհրանի իր հյուրանոցային կեցավայրում, որը ժամանել էր երդմնակալությանը մասնակցելու համար: Այսօր տեղի ունեցածն ահաբեկչությո՞ւն է, թե՞ այլ մոտիվներ կան, դեռ մանրամասներ շատ հայտնի չեն, սակայն միանգամից ուշադրություն է գրավում այն, որ աղմկոտ այդ միջադեպը գրանցվում է Մոսկվայում ռուս-իրանական ռազմավարական համապարփակ գործընկերության պայմանագրի ստորագրումից մեկ օր անց: Ընդ որում, այդ առնչությամբ արժե նկատել նաև, որ պայմանագիրը իր մեջ ներառում է նաև ներքին իրավիճակներին առնչվող դրույթ: Մասնավորապես, դրանում նշվում է, որ պայմանագրի կողմերը ապահովում են փոխգործակցություն հասարակական կարգի պահպանության և հանրային անվտանգության, ինչպես նաեւ կարևոր պետական օբյեկտների պահպանության և զենքի շրջանառության հանդեպ պետական վերահսկողության հարցում: Ըստ էության, այս դրույթը թերևս հենց «այն մասին» է, ինչ, օրինակ տեղի է ունեցել Իրանի Գերագույն դատարանում: Ընդհանրապես, շատ է խոսվում Իրանի ներքին խոցելիության մասին: Եվ իհարկե այդ առնչությամբ կան ոչ միայն խոսակցություններ, այլ նաև որոշակի պարբերականությամբ բռնկվող օրինակներ: Ի՞նչ է նշանակում ռուս-իրանական պայմանագրում վերը նշածս դրույթն ու դրա շուրջ փոխգործակցությունը: Ի՞նչ մեխանիզմներ են այդտեղ դիտարկվում: Արդյո՞ք «պետական օբյեկտների պահպանության» թեման այն մասին է, որ Ռուսաստանը որոշակի դեր ստանձնի Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության հարցում, այդ թվում գուցե միջուկային սպառազինության պահպանության օբյեկտների: Իսկ, ընդհանրապես արդյո՞ք Իրանը Մոսկվային կներգրավի, այսպես ասած, ներքին անվտանգության բարձրացման հարցերում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Պետությունը զավթած վարչախումբը մատը մատին չի խփում Բաքվի հանդեպ սանկցիաներ կիրառելու ուղղությամբ»․ Մենուա Սողոմոնյան
9500:42«Այլանդակ ազգակործանները հասան իրենց հերթական նպատակին»․ Էդգար Ղազարյան
9900:24«Տնային կալանքն ու «Եռաբլուր» այցելելն անհնարին դարձնելը աբսուրդ է»․ Սերգեյ Հարությունյան
101Երեկ, 23:30«Անընդունելի են Ռուսաստանից հնչող՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հրավերները»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
112Երեկ, 23:06Հրապարակվել են այսօրվա դատավարության լուսանկարները (լուսանկար)
163Երեկ, 21:12«Իշխանությունը և ընդդիմությունը վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին»․ Ոսկան Սարգսյան
114Երեկ, 21:06